Իլհամ Ալիևը շնորհավորել է Պարագվայի նախագահին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Պարագվայի նախագահին
17:18     21 08 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտյագո Պենյային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է.

«Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ Ադրբեջանի և Պարագվայի միջև բարեկամական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով հաջողությամբ շարունակելու համար։

Ձեզ եմ հղում իմ բարեմաղթանքները և մաղթում հաջողություններ առաջիկա պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Ձեր բարեկամ ժողովրդի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պարագվայ  


Լրահոս