Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարին տեղեկացրել է Հայաստանի հաճախակիացված սադրանքների մասին
|
|
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է Zinvor.info-ն:
|
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում աճող Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները, «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի» մասին կեղծ և անհիմն հայտարարությունները չեն ծառայում խաղաղությանը և կայունությանը։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Հեշթեգներ.
Ջեյհուն-Բայրամով