Զինվորական երդման արարողություն՝ ադրբեջանական բանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զինվորական երդման արարողություն՝ ադրբեջանական բանակում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:12     14 08 2023    
Համաձայն պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023թ. պատրաստության պլանի՝ Ցամաքային զորքերում, Առանձին համազորային բանակում, Ռազմաօդային ուժերում, այլ զորատեսակներում և առանձին զորամասերում, ինչպես նաև հատուկ նշանակության ուսումնական հաստատություններում տեղի է ունեցել նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Արարողություններին մասնակցել են նահատակների ընտանիքների անդամները, զորամասերի հրամանատարությունը, տեղական գործադիր իշխանության և հասարակության ներկայացուցիչներ, վետերաններ, զինվորների ծնողներ։

Հանդիսավոր արարողությունների ընթացքում ելույթ ունեցողները նորակոչիկներին խորհուրդ են տվել հավատարիմ լինել հայրենիքին, պետությանը և Գերագույն գլխավոր հրամանատարին, ծառայել օրինակելի, խորությամբ ուսումնասիրել զենքի և տեխնիկայի գաղտնիքները, մշտապես կատարելագործել իրենց մարտունակությունը, ճշգրիտ և ժամանակին կատարել հրամանատարական կազմի հրամաններն ու ցուցումները, ցանկացած պահի պատրաստ լինել մարտի՝ հանուն հայրենի հողերի պաշտպանության։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս