Այս մասին
Zinvor.info-յին ասել է միջազգային փորձագետ, Ջեյմսթաուն հիմնադրամի խորհրդի անդամ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը անձամբ իրեն չի անհանգստացնում, ասել է նա ու բացատրել, թե ինչու.
«Ակնհայտ է, որ Հայաստանը նպատակ է հետապնդում նորից բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը, սակայն Հայաստանի քաղաքական շրջանակներում և կառավարությունում դեռ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ճանաչել այս փաստը և բուն երկրորդ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը», - ասել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը իրավիճակի հետ հաշտվելուց բացի այլ ճանապարհ չունի: