Հայ զինվորը մահացու վիրավորվել է
  Հայ զինվորը մահացու վիրավորվել է
14:24     11 08 2023    
Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի զինծառայողը մահացու վիրավորվել է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին, չպարզված հանգամանքներում, Ժորա Կարապետյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել։

«Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Զինվոր  


Լրահոս