Հայաստանում դժգոհ են ռուսների և հնդիկների հոսքից
Հայաստանում դժգոհ են ռուսների և հնդիկների հոսքից
17:38     09 08 2023    
Հայաստանում ռելոկանտների թիվն ավելացել է, և որոշ ժամանակ անց նրանք համայնք են ձևավորելու, իսկ սոցիալական ակտիվությունը Հայաստանում կարող է վերածվել քաղաքական ակտիվության։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, Alpha News-ի ուղիղ եթերում ասել է բիզնես-փորձագետ Նարեկ Ալեքսանյանը։

«Անհասկանալի է, թե երբ նրանք իրենց ակտիվ կզգան Հայաստանում և երբ կկարողանան քաղաքական ակտիվություն դրսևորել այստեղ»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ «Երևան գալուց ընդամենը երկու շաբաթ անց Հրազդանի կիրճում շաբաթօրյակ են կազմակերպել։ «Սա նշանակում է, որ նրանք սոցիալապես ակտիվ են, բայց դեռ պարզ չէ, թե երբ այս սոցիալական ակտիվությունը կվերածվի քաղաքականի։ Բայց ես պետք է ձեզ վստահեցնեմ, որ դա տեղի կունենա, քանի որ նրանք անտարբեր չեն այն միջավայրի նկատմամբ, որում ներկայումս ապրում են»։

Ալեքսանյանի խոսքով, բացի Ռուսաստանից, Հայաստան են մտնում նաև այլ երկրներից, օրինակ՝ Հնդկաստանից, և ոչ ոք չի հաշվում, թե քանի մարդ է այնտեղից եկել։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս