Պատերազմի վետերանները անվճար կրթություն կստանան Ադրբեջանում
  Պատերազմի վետերանները անվճար կրթություն կստանան Ադրբեջանում
17:06     27 07 2023    
2023/2024 ուսումնական տարվանից «Պատերազմի վետերան» կոչում ստացած անձանց բակալավրի և մագիստրատուրայի (հիմնական (հիմնական բարձրագույն) բժշկական կրթություն և ռեզիդենտուրա) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վարձը կֆինանսավորվի պետական բյուջեից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան կարգադրություն է ստորագրել։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում նախապատրաստել և նախագահին առաջարկություններ ներկայացնել այս առնչությամբ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ։

Հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Պատերազմի-վետերաններ  


Լրահոս