Ադրբեջանը վերակառուցում է Աղդամ տանող ճանապարհը
Ադրբեջանը վերակառուցում է Աղդամ տանող ճանապարհը
14:52     26 07 2023    
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը, հաստատված պլանի համաձայն, շարունակում է աշխատանքը՝ «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագրի պահանջների կատարման ուղղությամբ՝ դեպի օկուպացիայից ազատագրված ԱՀ տարածքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին, դրա շրջանակներում վերակառուցվում է հանրապետական նշանակության R33 Աղդամ-Հինդարխ-Աղջաբեդի ավտոմոպբիլային ճանապարհը, որը միացնում է Աղդամի և Աղջաբեդիի շրջանները:

II տեխնիկական կարգին համապատասխան վերակառուցվող ճանապարհի ենթաշերտի լայնությունը կկազմի 15 մ, իսկ երկշերտ երթևեկելի մասի լայնությունը՝ 7,5 մ (յուրաքանչյուր գծի 3,75 մ):

Ճանապարհի 0-21 կմ հատվածում հողային աշխատանքներն արդեն ավարտված են, այնտեղ արդեն անցկացվել են հեղեղատար խողովակներ, աշխատանքներ են տարվում ճանապարհի հիմքը փռելու ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Աղդամ  


Լրահոս