Իլհամ Ալիևը ժամանել է Շուշայի շրջան
  Իլհամ Ալիևը ժամանել է Շուշայի շրջան
10:42     21 07 2023    
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Շուշայի շրջանի Դաշալթը գյուղի վերականգնման առաջիկա աշխատանքներին, մասնակցել Դաշալթը գյուղում նոր բնակելի համալիրի և մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելիք զբոսաշրջային օբյեկտների հիմնարկեքի արարողությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Բացի այդ, նախագահը ծանոթացել է Շուշայի 90 մահճակալանոց քաղաքային հիվանդանոցում և Շուշա քաղաքի 960 աշակերտանոց թիվ 1 միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Տեղեկությունը կթարմացվի:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Շուշա  


Լրահոս