Բայրամ Բեգայ. Ադրբեջանի և Ալբանիայի դեսպանատների բացումը մեր երկրներին էլ ավելի կմերձեցնի
  Բայրամ Բեգայ.  Ադրբեջանի և Ալբանիայի դեսպանատների բացումը մեր երկրներին էլ ավելի կմերձեցնի
09:51     08 07 2023    
Ես շատ ուրախ եմ Ադրբեջանում գտնվելու և իմ ընկեր նախագահ Ալիևի հետ մեկ անգամ ևս հանդիպելու համար։ Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այսօր մեր կապերը գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա, քան երբևէ: Ուստի երախտագիտություն եմ հայտնում նախագահ Ալիևին՝ այդ կապերի հետագա ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հիշեցնելով, որ անցյալ տարի տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի այցը Ալբանիա, Բայրամ Բեգայը հավելել է. «Ուրախ եմ, որ այցի ազդեցությունն անմիջապես երևաց։ Շատ շուտով Ադրբեջանի խորհրդարանը որոշում ընդունեց Տիրանայում դեսպանատուն բացելու վերաբերյալ: Ալբանիան էլ, իր հերթին, որոշում է կայացրել 2023 թվականին Բաքվում դեսպանություն բացելու վերաբերյալ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալբանիա  


Լրահոս