Առաջին փոխնախագահի օգնական. Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ կան
  Առաջին փոխնախագահի օգնական.  Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ կան
12:14     01 07 2023    
«Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ կան»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լեհական «Էժենեդելնիկ» հեռուստտեսությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը։

«1992 թվականին մեր երկրի մի մասը գտնվում էր հայկական օկուպացիայի տակ։ Բայց աշխարհը դրան արժանի պատասխան չտվեց։ Այսպես, հետագայում նմանատիպ սցենար տեղի ունեցավ Վրաստանում (Աբխազիա և Հարավային Օսիա), ինչպես նաև Մոլդովայում (Մերձդնեստրում)։ Ուկրաինայում այսօր պատերազմ է գնում: Սա դասական դոմինոյի էֆեկտն է: Մի տեղ չես պատասխանում ու դրա արդյունքում ծնվում են նմանատիպ այլ դեպքեր»,- ասել է նա։

Նրա խոսքով, 30 տարի շարունակ ոչ մի միջազգային կազմակերպություն Հայաստանի ագրեսիայի վերաբերյալ որևէ քայլ չի ձեռնարկել.

«Այսօր մենք տեսնում ենք պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որն առաջացրել է ողջ միջազգային հանրության մոբիլիզացումը։ Ցավոք, մենք նման արձագանք չունեցանք։ Ստացվում է, որ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ են գործում. Ցավոք սրտի, երբ մեր հողերի 20 տոկոսն անօրինական կերպով օկուպացված էր, երբ այս հողերից մեկ միլիոն մարդ ենթարկվեց էթնիկ զտումների, մենք չտեսանք երկրներ, որոնք ցանկանում էին օգնել կամ բողոքել. Վարշավա, Բեռլին, Փարիզ...»:

Է.Ամիրբեկովը նշել է, որ եթե միջազգային կազմակերպությունները ճիշտ արձագանքեին 90-ականների սկզբին Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայից անմիջապես հետո, ապա այս ողբերգական հակամարտության մասշտաբներն ու արդյունքներն այլ կլինեին։ Աշխարհում նմանատիպ այլ հակամարտություններ չէին լինի։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով  


Լրահոս