Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ՀՀ վարչապետի՝ պատերազմական գոտուց դուրս գտնվող ադրբեջանական քաղաքներում իրականացված հրթիռակոծությունների և խաղաղ բնակիչների սպանությունների մասին հերքումը, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում բանակցությունների և մարդասիրական հրադադարի յուրաքանչյուր փուլից անմիջապես հետո, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է հայկական կողմը խեղաթյուրում փաստերը։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր Ադրբեջանը 2011 թվականից սադրանքներ իրականացնելով և ավելացնելով սպառազինույունը, սրել է իրավիճակը, պետք է նշել, որ օկուպացիայից ի վեր Ադրբեջանը ջանքեր է գործադրել իր տարածքները վերադարձնելու բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների որոշումների և բանաձևերի հիման վրա: Բոլորին է հայտնի, որ տարիների ընթացքում Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի և սադրանքի ակտերը, այդ թվում՝ 2018-2019 թվականներին անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից դրսևորված սադրիչ հռետորաբանությունը, չի նպաստել խաղաղությանը և հանգեցրել է պատերազմի 2020 թվականին։
Հայկական կողմը պետք է դասեր քաղի իր սխալներից և դադարեցնի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերը»,- ընդգծել են ԱԳՆ-ում։