Մոսկվայում անցկացվում է՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը
|
|
Մոսկվայում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նիստը ընթանում է երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։
|
Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականների համաձայն, սկսել է իր աշխատանքը եռակողմ աշխատանքային խումբը՝ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- հայտնել է Մատվեևը։
Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը քննարկվելիք հարցերը «վերաբերում են տեխնիկական մանրամասներին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակների հետ»։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան
Ռուսաստան