ԶԼՄ-ներ. Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պլանավորում է այց կատարել Ադրբեջան
  ԶԼՄ-ներ. Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պլանավորում է այց կատարել Ադրբեջան
16:20     28 07 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի արդիական հարցերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հեռախոսազրույցի ընթացքում Հաջիևը ցավակցություն է հայտնել Իրանին՝ Իսրայելի հետ վերջին լարվածության ընթացքում մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Կողմերը նաև ընդգծել են՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը և պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Ալի Աքբար Ահմադիանը պլանավորում է այցելել Ադրբեջան։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս