Ինչի՞ մասին են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը Քիշնևում
|
|
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած ոչ պաշտոնական հնգակողմ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, Caliber.Az-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
|
«Որոշվել է, որ հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա եռակողմ (Ալիև-Միշել-Փաշինյան) հանդիպում, նույն ժամանակահատվածում տեղի կունենա նաև արտգործնախարարների հերթական հանդիպումը Վաշինգտոնում։ Վաշինգտոնում բանակցությունների առանցքը լինելու է խաղաղության պայմանագիրը»,- հայտնել են աղբյուրները:
Ընդ որում՝ նրանք նշել են, որ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններն ավելի համակարգված են։ «Այսօրվա հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությունը, ընդհանուր առմամբ, կրում էր ոչ պաշտոնական բնույթ։ Հիմնական քննարկումներն ընթանում են եռակողմ ձևաչափով՝ Շառլ Միշելի աջակցությամբ։ Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ակտիվացման կարևորությունը»:
Հեշթեգներ.
Ալիև
Փաշինյան