Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Առարկայական բանակցություններ վարեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ»,- ընդգծվում է հրապարակման մեջ։
ԵՄ ղեկավարը նշել է ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։
«Մենք քննարկեցինք նաև հուլիսի 21-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։
Մենք հավանություն տվեցինք Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ քննարկումները շարունակելու առաջարկին հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՔՀ-ի (Եվրոպական քաղաքական համայնքի - խմբ.) գագաթնաժողովի շրջանակներում»,- ասվում է թվիթում։