Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նամակում ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին եմ փոխանցում լավագույն մաղթանքներս Բաքվում Կասպյան նավթի և գազի միջազգային ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ։ Ավելի քան 30 տարվա ընթացքում Ադրբեջանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ամուր գործընկերություն են հաստատել մի շարք ոլորտներում՝ անդրազգային սպառնալիքների դեմ պայքարից մինչև ներառական տնտեսական զարգացում:
Այս միջոցառումն ընդգծում է մեր երկրների հանձնառությունը անվտանգ և մաքուր էներգետիկ ապագային: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում այդ ջանքերի իրականացման գործում։ Ադրբեջանը նպաստում է անվտանգ էներգամատակարարման պահանջարկի բավարարմանը և սա ներառում է Միջին միջանցքի, Հարավային գազային միջանցքի զարգացումը, էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուժեղացմանը: Ինձ ուրախացնում են գլոբալ նպատակներին հասնելու Ադրբեջանի ջանքերը, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի զարգացման և էներգաարդյունավետության բարձրացման նախաձեռնությունները:
Միացյալ Նահանգները կկանգնի ձեր կողքին այս քայլերի, ինչպես նաև օրենքի գերակայության ամրապնդման և ադրբեջանական ժողովրդի հնարավորությունների ընդլայնմանն ուղղված բարեփոխումների ընթացքում:
Դրա հետ մեկտեղ մենք կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի բարգավաճմանը»: