Իլհամ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Իլհամ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09:32     29 05 2023    
Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով, պետության ղեկավարը շնորհավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս հաղթանակը համարելով Թուրքիայի ժողովրդի վստահությունը Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությանը՝ նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիայի համակողմանի զարգացումը կշարունակվի։

Մեր պետության ղեկավարը Ռեջեփ Թային Էրդողանին մաղթել է նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ՝ հանուն Թուրքիայի ժողովրդի բարգավաճման և երկրի առաջընթացի։

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորանքների և բարի խոսքերի համար, ինչպես նաև շնորհավորանքներ է փոխանցել Անկախության օրվա կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։

Ադրբեջանի Հանրապետության նախագահը Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրավիրել է պաշտոնական այց կատարել մեր երկիր։

Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս