Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատմել է Հայաստանի կեղծ մեղադրանքների մասին
 Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատմել է Հայաստանի կեղծ մեղադրանքների մասին
10:46     24 05 2023    
«Իմ երկրի դեմ շուրջ երեսուն տարվա ագրեսիայի ընթացքում՝ սկսած 1990-ականներից, Հայաստանը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, որոնց արդյունքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, զանգվածային էթնիկ զտումներ են իրականացվել, ավերվել են բնակավայրեր։ Այդ վայրագությունների մասշտաբների մասին է վկայում այն փաստը, որ Ադրբեջանի շուրջ 4000 քաղաքացիներ անհետ կորել են, որոնցից 719-ը քաղաքացիական անձինքն են։

Ադրբեջանցի գերիների մեծ մասը դաժան ծեծի և խոշտանգումների է ենթարկվել։ Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ Հայաստանի կողմից իրականացված բազմաթիվ վայրագությունների հեղինակները շարունակում են անպատիժ մնալ՝ բացահայտ արհամարհելով միջազգային իրավունքը»։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդում իր ելույթի ժամանա, որը գումարվել է Նյու Յորքում Շվեյցարիայի նախագահությամբ և նվիրված է «Զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմային։

Դեսպանն ասել է, որ հակամարտության ընթացքում Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները՝ կրակի ենթարկելով քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական անձանց։

«Մինգեչևիր քաղաքը, որտեղ գտնվում են Ադրբեջանի գլխավոր ջրամբարը և էլեկտրակայանը, 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ենթարկվել է բազմիցս հրթիռակոծությունների։ Եթե հրթիռները խոցեին օբյեկտները, դա կառաջացներ ավերիչ ջրհեղեղներ ավելի քան 240 կիլոմետր երկարությամբ, բնակչությունը կզրկվեր խմելու ջրից ու էլեկտրաէներգիայից»,- ասել է մշտական ներկայացուցիչը։

Յ.Ալիևն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ժամանակ մեր երկրի շրջակա միջավայրին հասցվել է երկարաժամկետ և լուրջ վնաս, լայնածավալ անտառահատումներ, հողերի դեգրադացիան, թալանը և ջրային ենթակառուցվածքների ոչնչացումը հանգեցրել են ջրային պաշարների աղտոտմանը։

Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը «դեռ խուսափում է Ադրբեջանի ազատագրված տարածքներում զանգվածային գերեզմանների մասին տեղեկություններ տրամադրել»։ Նրա խոսքով, քանի որ Հայաստանը հրաժարվել է տրամադրել օկուպացիայի ժամանակ Ադրբեջանի տարածքում իր կողմից տեղադրված հարյուր հազարավոր ականների ամբողջական և ճշգրիտ քարտեզները, Ադրբեջանի որոնողական աշխատանքներին խոչընդոտում է ականային լուրջ վտանգը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ պաշտոնյաների կողմից անհիմն պնդումների կրկնությունը, թե Ադրբեջանի կողմից Լաչինի սահմանային անցակետի ստեղծումը իբր փակել է ճանապարհը, ստեղծել հումանիտար խնդիրներ տարածաշրջանում, խոչընդոտում է Միջազգային Կարմիր Խաչի (ԿԽՄԿ) կոմիտեի գործունեությանը, և հանդիսանում է «էթնիկ զտումների քաղաքականության» մաս, դա՝ Հայաստանի կողմից առկա իրողությունները կեղծելու փորձ է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս