Շառլ Միշել. Մեր միակ նպատակը Ադրբեջանին և Հայաստանին օգնելն է
  Շառլ Միշել.  Մեր միակ նպատակը Ադրբեջանին և Հայաստանին օգնելն է
11:24     15 05 2023    
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մայիսի 14-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Շառլ Միշելն ասել է.

«Հիմնական ուշադրությունն ուղղվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Առաջնորդները արտահայտել են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իրենց ընդհանուր ցանկությունը։

Միասին քննարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ ԱՄՆ-ում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։

Եվրամիությունը թաքուն օրակարգ չունի։ Մեր միակ նպատակը Ադրբեջանին և Հայաստանին օգնելն է հասնելու համապարփակ և արդարացի խաղաղությանը։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ նրանց համատեղ ջանքերում։ Մենք պայմանավորվել ենք հանդիպումներ անցկացնել Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները Բրյուսելում կրկին կհանդիպեն հուլիսին։ Եվ ինչպես արդեն հրապարակավ հայտարարվել էր, մենք նաև կհանդիպենք մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ միասին Քիշնևում Եվրոպական քաղաքական ընկերակցության 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Ես նաև մտադիր եմ առաջնորդներին համանման մի այլ հանդիպման հրավիրել Գրանադայում հոկտեմբերին կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Շառլ-Միշել  


Լրահոս