Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Խոջավենդի շրջան
  Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Խոջավենդի շրջան
12:15     05 05 2023    
Մայիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Խոջավենդի շրջան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։

Երկրի ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել են Թուղ գյուղում իրականացվելիք զբոսաշրջային ծրագրերի մասին։ Այստեղ նախագահ Իլհամ Ալիևը դրել է վարչական կենտրոնի և առաջին բնակելի թաղամասի հիմքը։

Այնուհետև նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ծանոթացել են միջնակարգ դպրոցի վերականգնման նախագծին և մասնակցել Հադրութ ավանի առաջին բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

Երկրի ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկություններ են տրամադրվել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի մասին։

Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան մասնակցել են նաև վարչական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Խոջավենդ  


Լրահոս