Շաֆիև. Հայաստանն այս անգամ ավելի լուրջ է վերաբերվում խաղաղության հարցին
  Շաֆիև.  Հայաստանն այս անգամ ավելի լուրջ է վերաբերվում խաղաղության հարցին
13:40     03 05 2023    
«Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը ակնկալվում է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Ճիշտ է, նման հույս կար նաև մինչև անցյալ տարվա վերջ, բայց այս անգամ գործը շատ ավելի լուրջ է»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը վերջապես լուրջ է վերաբերվել այս հարցին. «Ամենայն հավանականությամբ, անցկացվող հանդիպումներում բանակցություններ են ընթանում փաստաթղթերի ստորագրման շուրջ։ Որոշ կետերի շուրջ դեռ կան տարաձայնություններ։ Եթե այս օրերին անցկացվող բանակցությունները հաջողությամբ պսակվեն, մեկ-երկու ամսվա ընթացքում արդյունքի կհասնենք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շաֆիև   Ադրբեջան  


Լրահոս