Աղդամում դրվել է 3-րդ բնակելի թաղամասի հիմքը
 Աղդամում դրվել է 3-րդ բնակելի թաղամասի հիմքը
09:32     03 05 2023    
Մայիսի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են Աղդամ քաղաքում կառուցվելիք 3-րդ բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

Ըստ Zinvor.info-յի՝ երկրի ղեկավարին և նրա տիկնոջը նախ տեղեկացրել են Աղդամի քաղաքի թիվ 1 դպրոցի նոր մասնաշենքում շինարարական աշխատանքների ընթացքի մասին։ Նշվել է, որ 960 աշակերտանոց այս դպրոցում կստեղծվեն ուսուցման համար բոլոր պայմանները:

Նշենք, որ դպրոցի նոր շենքի հիմքը դրվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի մայիսի 28-ին։ Այս ուսումնական հաստատությունը, որը սկսել է գործել 1883 թվականին, Ղարաբաղի շրջանի հնագույն դպրոցն է:
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Իլհամ-Ալիև  


Լրահոս