Հուլուսի Աքար. Մենք շարունակելու ենք աջակցել Ադրբեջանի արդար պայքարին
  Հուլուսի Աքար.  Մենք շարունակելու ենք աջակցել Ադրբեջանի արդար պայքարին
16:50     02 05 2023    
Թուրքիան կշարունակի աջակցել իր բարեկամների, եղբայրների ու դաշնակիցների արդար պայքարին, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Լիբիայի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Star-ին հղումով, այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ իշխանություններն այժմ ձգտում են վերացնել փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքները, ինչպես նաև պաշտպանել ու ապահովել սահմանների անվտանգությունը. «Մենք շարունակում ենք պայքարել ահաբեկչության դեմ։ Մենք նաև նպաստում ենք տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է «հացահատիկային գործարքը»: Մենք ցանկանում ենք շարունակել այս գործունեությունը»։

Աքարն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերն ունեն տեխնոլոգիական հնարավորություններ և առավելություններ, որոնք ունեն աշխարհում շատ քիչ բանակներ. «Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել մեր հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Պաշտպանության և անվտանգության ոլորտում կատարված յուրաքանչյուր աշխատանք ցույց է տալիս Թուրքիայի ուժը՝ որպես համաշխարհային քաղաքական դերակատար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար   Ադրբեջան  


Լրահոս