Zinvor.info-ն հայտնում է, որ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում նման առաջարկով հանդես է եկել պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։
Նրա խոսքով, պատերազմից հետո կոմունալ ծառայությունների սակագներում որոշակի փոփոխություններ են եղել. «Երկրում կա Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ավելի քան 80 հազար վետերան։ Նրանք ստանում են մոտ 80 մանաթի նպաստ։ Այդ գումարի ավելացման հետ կապված պետք է բանակցություններ վարվեն համապատասխան պետական կառույցների հետ։ Նպաստի չափը պետք է ավելանա առնվազն 50-70 մանաթով։ Պատերազմի վետերաններին տրամադրվող նպաստները ծախսվում են կոմունալ վճարումները վճարելու համար, սակայն այդ անպաստների տրամադրումից հետո, կոմունալ ծառայությունների սակագները փոխվել են: 80 մանաթը չի բավականեցնում այս ծախսերը հոգալու համար»։