Հայկական կողմի ցանկացած միջամտություն անցակետի բացման հարցում ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության դեմ. ԱԳՆ
 Հայկական կողմի ցանկացած միջամտություն անցակետի բացման հարցում ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության դեմ.  ԱԳՆ
17:08     27 04 2023    
«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 27-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ հնչեցրած անհեթեթ պնդումները՝ Ադրբեջանի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին անցակետ ստեղծելու վերաբերյալ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հայկական կողմի ցանկացած միջամտություն Ադրբեջանի՝ իր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի բացման հարցում, որը հանդիսանում է իր ներքին գործը, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և հակասում է Պրահայում և Սոչիում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս