Ադրբեջանցի պատգամավոր. 30 տարիների ընթացքում ԵԱՀԿ-ը ոչ մի ճնշում չի գործադրել Հայաստանի վրա
  Ադրբեջանցի պատգամավոր.  30 տարիների ընթացքում ԵԱՀԿ-ը ոչ մի ճնշում չի գործադրել Հայաստանի վրա
20:13     14 12 2020    
44-օրյա Հայրենական պատերազմը ավարտվեց հայկական բանակի ջախջախմամբ և Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ, ինչը ըստ էությամբ եղել է՝ այդ կողմի կապիտուլյացիայի ակտ։ Այսպիսով Ադրբեջանը լուծել է գրեթե 30 տարի տևած հակամարտությունը, և դրան է հասել, ինչպես ուժային, այնպես էլ քաղաքական միջոցներով։ Այսինքն Ադրբեջանը ինքնուրույն է լուծել այդ խնդիրը, դրանով հանդերձ կատարելով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մանդատի հիմքը կազմող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

Այդ մասին Zinvor.info-ին ասել է՝Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Վուգար Իսկենդերովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի այդ հաղթանակի շնորհիվ՝ ղարաբաղյան հակամարտությունը արդեն դարձել է պատմություն. «Բայց, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում հակամարտության կարգավորման մեջ ոչ մի դեր չի խաղացել, կամ չի ցանկացել խաղալ։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիին, ԱՄՆ-ից համանախագահ Էնդրյու Շոֆերին, Ադրբեջանում Ռուսաստանի դսպան Միխաիլ Բոչարնիկովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին՝ չնայած Մինսկի խումբը տվյալ ժամանակահատվածում առաջարկելով գաղափարներ և ստեղծագործություն դրսևորելով որոշակի գործունեություն անցկացրել է, դա արդյունք չի ունեցել»։

Պատգամավորը նշել է, որ նման իրավիճակը առաջացնում է մի շարք օրինաչափ, սակայն արդեն հռետորական հարցեր. «Օրինակ, ինչու,՞ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, ԵԱՀԿ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների որոշումների առկայությանը՝ հակամարտությունը այդքան տարիների ընթացքում չի լուծվել։ Երեք երկրների համանախագահները, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ՝ չկարողացա՞ն ճնշում գործադնել օկուպանտի վրա, թե պարզապես չեն ցանկացել։ Ադրբեջանը ինքնուրույն է լուծել հակամարտությունը, այն լուծել է ռազմաքաղաքական միջոցներով։ Մի կողմից դա եղել է լավ պատասխան նրանց, ովքեր ասում էին, որ լուծման ռազմական տարբերակ չկա», իսկ մյուս կողմից պարզ է դարձել, որ նրանք, ովքեր դա ասում էին, ուղղակի ուզում էին պահպանել առկա ստատուս-քվոն։ Սակայն Ադրբեջանը ցույց տվեց, որ ստատուս-քվոն կարելի է փոխել ուժային ճանապարհով՝ շնորհիվ ադրբեջանական ժողովրդի միասնությանը, խիզախությանը, իմաստությանը, քաղաքականությանը, ուժերի խմբավորմանը, Ադրբեջանի կառավարության կամքին, երկրի ժողովրդի վճռականությանը, ադրբեջանական զինվորի հաղթականությանը։

Այսինքն Ադրբեջանը ցույց տվեց, որ նա ճիշտ է։ Ինչպես հայտարարել է պետության ղեկավարը՝ Հայաստանը պարտվելով մարտի դաշտում, ստիպված է եղել ստորագրել եռակողմ հայտարարությունը, ճանաչելով իր պարտությունը»։

Իսկենդերովը նաև անդրադարձել է նրան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որ ուղղությամբ կկարողանաին իրականացնել իրենց գործունեությունը։ Պատգամավորի կարծիքով, տարածաշրջանում նոր իրողությունների համաձայն՝ նրանք կկարողանային զբաղվել այնպիսի հարցերով, ինչպես ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, վստահության ստեծումը, էթնիկական հաշտեցման ապահովումը, ճանապարհների և հաղորդակցման գծերի բացումը. «Համարում եմ, որ նրանք դրան համապատասխան կկարողանային մշակել գործունեության նոր ծրագիր։ Սակայն, նախ Մինսկի խմբի մասնակից երկրները, մասնավորապես Ֆրանսիան պետք է հրաժարվեն կանխակալությունից և ապացուցեն իրնեց անաչառությունը։ Միևնույն ժամանակ, Մինսկի գործընթացին մասնակցող բոլոր 11 երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է ակտիվորեն ներգրավվեն այդ գործընթացին։ Ոչ մի խտրականություն, կամ գործընթացի քաղաքական մենաշնորհ չպետք է լինի։ Մի խոսքով, եթե հաշվի առնել, որ Մինսկի խմբի համանախագահների այս այցը կայացել է իրենց սեփական նախաձեռնությամբ՝ համանախագահները գոնե սրանից հետո պետք է ապացուցեն իրենց իրական աշխատանքի, առաջարկությունները անաչառությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս