Նախագահ. «Այսուհետ մենք միայն առաջ ենք շարժվելու»
  Նախագահ.  «Այսուհետ մենք միայն առաջ ենք շարժվելու»
21:46     10 12 2020    
Ազադլըգ հրապարակում բազմաթիվ շքերթներ են տեղի ունեցել: Բայց այս շքերթն առանձնահատուկ նշանակություն ունի: Սա Հաղթանակի շքերթն է: Սա պատմական իրադարձություն է: Զորահանդեսներից մեկում ես ասացի, որ 2016-ին Լելե Թեփեյի բարձունքներին բարձրացված դրոշը կբերվի շքերթ: Ես ասացի, որ կգա օրը, և գրավյալ տարածքներում բարձրացված Ադրբեջանի դրոշը կբերվի Ազադլըգ հրապարակ, և ժամանել է այդ օրը: Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդը, ականատեսն ենք այս պատմական օրվա: Այսուհետ մենք միայն առաջ ենք շարժվելու:

Այս մասին Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված Հաղթանակի շքերթում իր ելույթի ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Եզրափակելով իր խոսքը ՝ պետության ղեկավարն ասաց. «Բոլորին հայտնի է, որ մեկ տարի առաջ Հայաստանի ղեկավարությունը ասաց, որ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»: Եվ ես ասացի, որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Ղարաբաղը մերն է: Ղարաբաղը Ադրբեջանն է: Կեցցե՛ ադրբեջանական բանակը, կեցցե՛ թուրք-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը: Կեցցե՛ ադրբեջանցի զինվորը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս