Օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը Բաշլըբելի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ
 Օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը Բաշլըբելի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ
14:06     18 04 2023    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան դիմել է միջազգային հանրությանը Բաշլըբելի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Ցավոք, Հայաստանի կողմից խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ իրականացված բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպես նաև մեր երկրի պատմամշակութային ժառանգության դեմ վանդալիզմի գործողությունները միջազգային մակարդակով դեռևս իրավական գնահատական չեն ստացել։

Եվս մեկ անգամ դիմում ենք համաշխարհային հանրությանը և պահանջում վճռական քայլեր ձեռնարկել միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու Հայաստանին, որը մեղավոր է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտման, խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ բազմաթիվ հանցավոր գործողություններ կատարելու, այդ թվում՝ Բաշլըբելի ջարդերի մեջ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս