Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Հայաստանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով
 Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Հայաստանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով
11:04     17 04 2023    
Ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ազգային և էթնիկ թշնամանքի և ատելության հողի վրա այրվել է Ադրբեջանի պետական դրոշը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից, այս կապակցությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ք.Օ. 12.2, 283.2.1 («Ազգամիջյան ատելություն և թշնամանք հրահրելը՝ բռնության գործադրմամբ»), 283.2.2 («Ազգային ատելություն և թշնամանք հրահրելը՝ պաշտոնական դիրքը չարաշահելով») և 324 («Ադրբեջանի պետական դրոշը անարգող գործողություններ») հոդվածներով:

Արամ Նիկոլյանին և այս գործողությունները կատարած այլ անձանց (ազգային և միջազգային) դատական պատասխանատվության ենթարկելու համար հայց է ուղարկվել միջազգային կառույցների համապատասխան մարմիններին, ադրբեջանական կողմը այս հարցում կհամագործակցի միջազգային կառույցների հետ:

Նախաքննության ընթացքի մասին հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Քրեական-գործ  


Լրահոս