Լեյլա Աբդուլլաևան խայտառակություն է որակել Երևանում Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշն այրելու փաստը
 Լեյլա Աբդուլլաևան խայտառակություն է որակել Երևանում Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշն այրելու փաստը
15:36     15 04 2023    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան խայտառակություն է որակել Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանը Ադրբեջանի դրոշի հրկիզումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։

«Միջազգային մարզական միջոցառման ժամանակ անվտանգություն ապահովելու անընդունակությունը Հայաստանի կողմից պարտականությունների հերթական խախտումն է։ Սա խայտառակություն է: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան պետք է համարժեք միջոցներ ձեռնարկի ատելության այս ակտի դեմ»,- գրել է Աբդուլլաևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլլաևա  


Լրահոս