Իլհամ Ալիև. Ղազախստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք կերտում են իրենց ճակատագիրը, սեփական ապագան
  Իլհամ Ալիև.  Ղազախստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք կերտում են իրենց ճակատագիրը, սեփական ապագան
09:02     11 04 2023    
Ղազախստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք լիովին ապավինում են սեփական ռեսուրսներին, կախված չեն արտաքին օգնությունից և կերտում են իրենց ճակատագիրը, սեփական ապագան։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Ընդգծելով, որ սա նաև այսօր համաշխարհային քաղաքականության կարևորագույն գործոնն է, պետության ղեկավարն ասել է. «Կարծում եմ, որ մենք սկզբունքային մոտեցում ենք ցուցաբերում մեր երկրների ազգային շահերը պաշտպանելու հարցում, որը խոսում է նաև մեր ժողովուրդների հաստատակամության մասին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս