Zinvor.info-ն հայտնում է, որ Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքի Չորլու թռիչքային ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել՝ «Բայքար» պաշտպանական ընկերության կողմից կազմակերպված՝ «Բայրաքթար Աքընջը» մարտական անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացի հերթական թողարկմանը նվիրված արարողություն։
Միջոցառմանը ընկերության պաշտոնատար անձանց, հանրության ներկայացուցիչների և դասընթացի ուսուցչական անձնակազմի հետ միասին մասնակցել են՝ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նարմինա Մուստաֆաևան և Թուրքիայում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Մուշֆիգ Մամեդովը։
Ս.Բայրաքթարը պատմել է՝ տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում «Բայկար» ընկերության կատարած վերջին աշխատանքների մասին և ուշադրություն հրավիրել մարտադաշտերում՝ ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող մարտական դրոնների որոշիչ դերի վրա։