Իլհամ Ալիև. Ապագայում մենք ակտիվորեն աշխատելու ենք էներգետիկ ոլորտում համագործակցության նոր ուղղությունների վրա
  Իլհամ Ալիև.  Ապագայում մենք ակտիվորեն աշխատելու ենք էներգետիկ ոլորտում համագործակցության նոր ուղղությունների վրա
17:42     07 04 2023    
Ապագայում մենք ակտիվորեն աշխատելու ենք էներգետիկ ոլորտում համագործակցության նոր ուղղությունների վրա։ Փաստորեն, այս աշխատանքն արդեն սկսվել է։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 7-ին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ դեմառդեմ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնելով, որ Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան անցյալ տարեվերջին ստորագրեցին կարևոր համաձայնագիր, և այս տարվա փետրվարին Բաքվում կայացավ կանաչ էներգիայի նախագծի ղեկավար կոմիտեի առաջին նիստը, պետության ղեկավարը նշել է. «Դա լայնածավալ նախագիծ է, և, իհարկե, դրա հաջող իրականացումը հնարավոր կլինի բոլոր չորս երկրների համատեղ ջանքերի շնորհիվ։ Միաժամանակ, ինչպես գիտեք, Եվրամիությունը նույնպես մեծ նշանակություն է տալիս այս նախագծին։ Պատահական չէ, որ ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Եվրահանձնաժողովի նախագահը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս