Օմբուդսմենի գրասենյակից
Zinvor.info-յին հայտնել են, որ ուղերձում ասվում է.
«Այս օրվա հիմնական նպատակը, որը 2023 թվականին անցկացվում է «Ականազերծման գործողությունը չի կարող սպասել» արշավի շրջանակներում, ուշադրություն հրավիրելն է ականներից տուժած տարածքների վրա: Ափսոսանքով պետք է նշել, որ Հայաստանը չի բավարարվել նրանով, որ գրեթե 30 տարի օկուպացման տակ է պահել Ադրբեջանի քաղաքներն ու շրջանները Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջաններում, այլև զանգվածաբար ականապատել է այդ տարածքները՝ մարդկանց կյանքին ու առողջությանը վնասելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո ազատագրված տարածքներում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետևանքով, ականային ահաբեկչության զոհ են դարձել ոչ միայն զինվորականները, այլև քաղաքացիական անձինք։
Ադրբեջանի ականազերծման գործակալության տվյալներով՝ Հայրենական պատերազմին հաջորդած ժամանակահատվածում ականների և այլ պայթուցիկ նյութերի պայթյունից տուժել է 289 խաղաղ բնակիչ, որոնցից 51-ը զոհվել է, 238-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ, 1991 թվականից մինչ օրս տեղի ունեցած ակ անային պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 3368 մարդ, այդ թվում՝ 357 երեխա և 38 կին»։