Խալաֆ Խալաֆով. Հայաստանում իշխող վարչակարգը դեռ չի գիտակցում խաղաղ գործընթացի էությունը
  Խալաֆ Խալաֆով.  Հայաստանում իշխող վարչակարգը դեռ չի գիտակցում խաղաղ գործընթացի էությունը
11:58     29 03 2023    
Օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում տեղադրված ականների քանակով՝ այսօր մեր երկիրն աշխարհի ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ Հունաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Ցավոք, այսօր Հայաստանում իշխող վարչակարգը չի գիտակցում խաղաղ գործընթացի էությունն ու պատմական նշանակությունը, ապրում է ռևանշիստական զգացմունքներով և չի կարող հետևություններ անել իրողություններից»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Խալաֆ-Խալաֆով   Ադրբեջան  


Լրահոս