Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանից երկրաշարժի գոտի է ուղարկվել 940 մարդ, այդ թվում՝ փրկարարներ, բժշկական անձնակազմ և կամավորներ։ «Թուրքիա ուղարկված փրկարարների թվով Ադրբեջանն առաջինն էր աշխարհում։ Մեր փրկարարների և բժիշկների ջանքերի արդյունքում փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 53 մարդ։ Փլատակների տակ հայտնաբերվել է նաև 780 մարդու դի։ Մեր բուժանձնակազմը բժշկական ծառայություններ է մատուցել ընդհանուր առմամբ ավելի քան 3000 մարդու»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։