Իլհամ Ալիև. Վերջին 20 տարում մեր տնտեսության ավելի քան եռապատիկ աճը կարելի է համաշխարհային ռեկորդ համարել
  Իլհամ Ալիև.  Վերջին 20 տարում մեր տնտեսության ավելի քան եռապատիկ աճը կարելի է համաշխարհային ռեկորդ համարել
11:04     14 03 2023    
Վերջին քսան տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է ավելի քան երեք անգամ։ Կարծում եմ՝ սա կարելի է համաշխարհային ռեկորդ համարել։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ մարտի 13-ին Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Միևնույն ժամանակ, ելնելով ուղղակի արտաքին փոխառությունների կրճատման մեր ռազմավարությունից, մենք կրճատել ենք արտաքին պարտքի ծավալը։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է ՀՆԱ-ի 10 տոկոսից պակաս։ Այսպիսով, սա այն նպատակն էր, որը ես դրել էի կառավարության առջև մի քանի տարի առաջ»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս