SIPRI. Ադրբեջանը 2018-2022 թվականներին Իսրայելից զենքի առանցքային ներկրողներից մեկն է
  SIPRI.  Ադրբեջանը 2018-2022 թվականներին Իսրայելից զենքի առանցքային ներկրողներից մեկն է
17:26     13 03 2023    
Ադրբեջանը 2018-2022 թվականների ընթացքում զենք ներմուծող երկրների համաշխարհային ցուցակում զբաղեցրել է 53-րդ տեղը։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ թարմացված տվյալների համաձայն, նախորդ հնգամյակի (2013-2017թթ.) արդյունքներով Ադրբեջանը 22-րդ տեղն է զբաղեցրել այս ցուցակում։

SIPRI-ի գնահատականներով՝ 2018-2022 թվականներին Ադրբեջանը եղել է Իսրայելից զենքի հիմնական ներկրողներից մեկը (Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 9,1%)՝ Հնդկաստանից (37%) հետո զբաղեցնելով երկրորդ տեղը։

Ընդ որում՝ վերլուծական կենտրոնի Ադրբեջանին վերաբերող նյութերում բերված են 2018-2020 թվականների տվյալները, մինչդեռ 2021-2022 թվականների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ըստ SIPRI-իի՝ 2018-2020 թվականներին Ադրբեջանը ձեռք է բերել ավիացիոն տեխնիկա, հրետանի, զրահատեխնիկա, հրթիռներ, վերահսկողության համակարգեր, ինչպես նաև համալրել է նավատորմը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս