Zinvor.info-ն հայտնում է, որ մեքենաները շարժվում են Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու ճանապարհով։
Ինչպես ավելի վաղ հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, Հայաստանի կողմից զենքի, զինամթերքի, ականների, հանդերձանքի և այլ զինտեխնիկայի մատակարարումը՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում տեղակայված ապօրինի հայկական զինված խմբավորումներին, ինչպես նաև անձնակազմի տեղափոխումը մարտական դիրքեր և ռոտացիան՝ Ադրբեջանի ինքնիշխանության, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի քաղաքականության շարունակություն։
Տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի նկատմամբ վերահսկողության ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը։