Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։
«Հայաստանն ի սկզբանե փորձել է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղում ապրող հայ բնակչության անձնական իրավունքների ու անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի երրորդ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է. Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից: Պատահական չէ, որ Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի հանդիպումներում ընդունված փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա։
Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Նրանց համար հատուկ արտոնություններ չեն նախատեսված։ Ինչպես ասացի, այս հարցը Հայաստանի և այլ երկրների հետ կապ չունի»,- ասել է նախագահի օգնականը։