Նախագահը կարգադրություն է ստորագրել Հաղթանակի օրվա առթիվ
 Նախագահը կարգադրություն է ստորագրել Հաղթանակի օրվա առթիվ
18:42     03 12 2020    
Նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի Հանրապետությունում Հաղթանակի օրվա հաստատման մասին:

Նշվում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցու համար հարազատ Ղարաբաղի մարգարիտ Շուշայի ազատագրումը նոյեմբերի 8-ին որոշիչ դեր խաղաց պատերազմի ճակատագրում ՝ բերելով հակառակորդի քաղաքական և ռազմական ղեկավարության պարտությանը և ռազմական գործողությունների դադարեցմանը:

Համաձայն կարգադրության ՛ ամեն տարի Ադրբեջանի Հանրապետությունում նոյեմբերի 8-ը հանդիսավորությամբ կնշվի որպես Հաղթանակի օր:

Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել սույն կարգից բխող խնդիրները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս