Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պորտուգալիայի Հանրապետության միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով պետքարտուղար Ֆրանսիսկո Անդրեի հետ հանդիպմանը։
Նախարարը նշել է, որ Հայաստանը իր պարտավորություններին հակառակ դուրս չի բերում իր զինված ուժերը ադրբեջանական տարածքներից և շարունակում է ականային վտանգ ստեղծել։
Ընդգծելով, որ Ադրբեջանի ազատագրված տարածքները հայտարարվել են կանաչ էներգիայի գոտիներ՝ արտգործնախարարը խոսել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Եվրամիության հետ համագործակցության մասին։