Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շավքաթ Միրզիյոևին՝ Ղարաբաղի վերականգնման գործում Ուզբեկստանի մասնակցության համար
 Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շավքաթ Միրզիյոևին՝ Ղարաբաղի վերականգնման գործում Ուզբեկստանի մասնակցության համար
09:00     02 03 2023    
Մեծ ջերմությամբ եմ հիշում Ուզբեկստան կատարած իմ այցելությունները։ Մեծ սիրով եմ հիշում այն հյուրընկալությունը, որը մատուցվեց։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, մարտի 1-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպմանը։

Շնորհակալություն հայտնելով Ղարաբաղի վերականգնման գործում Ուզբեկստանի մասնակցության համար՝ պետության ղեկավարն ասել է. «Սա առաջին օտարերկրյա նախագիծն է, որը ֆինանսավորվում է օտար պետության կողմից։ Սա դպրոց է, որը դուք անձամբ եք նվիրաբերում նախկին փախստականներին: Մենք շատ շնորհակալ ենք դրա համար: Ադրբեջանական ժողովուրդը բարձր է գնահատում դա։ Շինարարությունը լավ է ընթանում։ Այս տարի մենք միասին կտոնենք դպոցի բացումը»,- հավելել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս