ԵՄ հատուկ ներկայացուցիչը Խոջալուի հանդիպմանը հուսադրող է որակել
 ԵՄ հատուկ ներկայացուցիչը Խոջալուի հանդիպմանը հուսադրող է որակել
17:19     01 03 2023    
Այսօր Խոջալիում կայացած հանդիպումը հուսադրող է:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitterի իր էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Այսօր Խոջալուից հուսադրող լուրեր ստացանք Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների շփումների մասին։ Լավ է, որ քննարկումները կենտրոնացած էին ինչպես կենսական, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա», - ասվում է գրառման մեջ։

Այսօր Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու նշանակված պատգամավոր Ռամին Մամեդովը Խոջալու քաղաքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում հանդիպել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոյվո-Կլաար   Ադրբեջան  


Լրահոս