ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Մյունխենյան հանդիպումը
 ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Մյունխենյան հանդիպումը
10:00     20 02 2023    
ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած «Շարժելով սարե՞ր. Անվտանգության ամրապնդում Հարավային Կովկասում» պանելային քննարկմանը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր էջում գրառում է կատարել։

«Դա իսկապես արդիական է: Դա Հարավային Կովկասում կայունության ապահովման բանալին է։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս