Լեյլա Աբդուլաևան հանդիպել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանողների հետ
Լեյլա Աբդուլաևան հանդիպել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանողների հետ
09:47     16 02 2023    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան դեսպանատան մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել՝ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի` SciencesPo-ի ուսանողների հետ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Լեյլա Աբդուլլաևայի թվիթերյան էջին։

«Այսօր դեսպանատան մշակութային կենտրոնում մենք ողջուեցինք SciencesPo-ի ուսանողներին։ Ուրախ էի հանդիպել ընդունակ ուսանողների հետ, խոսել Ադրբեջանի մասին և պատասխանել երկրի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային իրավիճակի և խաղաղության ու զարգացման ապագա հեռանկարների մասին հարցերին»,- գրել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլաևա   Ադրբեջան  


Լրահոս