Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանն ասել է՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով, երկու երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության և դաշինքի աննախադեպ բարձր մակարդակի։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հատուկ դինամիկա, հավելել է Դաշնության խորհրդի խոսնակը, սահմանում են նախագահները, որոնց շփումն առանձնանում է վստահության և փոխըմբռնման բարձր աստիճանով։
Վալենտինա Մատվիենկոն և Սահիբա Գաֆարովան արդյունավետ են համարել՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ԱՀ Միլլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։
Միլլի Մեջլիսի նախագահը հայտարարել է, որ աջակցում է հանձնաժողովների մակարդակով խորհրդարանականների համատեղ գործունեության ընդլայնմանը և վստահություն հայտնել, որ նման ձևաչափը դրական ազդեցություն կունենա ողջ խորհրդարանական հարթության զարգացման վրա։