Թուրքիա ամենաբազմանդամ փրկարարական խումբն ուղարկել է Ադրբեջանը
 Թուրքիա ամենաբազմանդամ փրկարարական խումբն ուղարկել է Ադրբեջանը
14:01     10 02 2023    
Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հրապարակել է փրկարարների թվի ցուցակը, որոնք տարբեր երկրներ ուղարկել են ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ցուցակի համաձայն՝ փետրվարի 9-ի դրությամբ Թուրքիա ամենամեծ թվով փրկարարներ ուղարկել է Ադրբեջանը՝ 725 հոգի։

Երկրորդ տեղում Իսրայելն ու Շվեդիան են, որոնք ուղարկել են 450-ական փրկարար։

Երրորդ տեղում Ֆրանսիան է, որն ուղարկել է 204 փրկարար։

Չորրորդ հորիզոնականում Հնդկաստանն ու Հոլանդիան են՝ 201-ական փրկարար:

Հինգերորդ տեղում 200 փրկարար ուղարկած Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն է։

Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս