Իլհամ Ալիև. Եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը խորապես ցնցել է մեզ
  Իլհամ Ալիև.  Եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը խորապես ցնցել է մեզ
16:47     08 02 2023    
Դուք գիտեք, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, առաջին րոպեներից, առաջին ժամերից եղել է եղբայրական Թուրքիայի կողքին, և մենք, ինչպես միշտ, ցուցաբերել ենք մեր աջակցությունը, մեր համերաշխությունը։ Եթե մենք կարողացանք թեկուզ մի փոքր օգնել այս սարսափելի ողբերգության հետևանքների վերացմանը, ապա դա մեզ համար պատիվ ենք համարում։ Թուրքիան նույնպես միշտ մեր կողքին է՝ և լավ ժամանակներում և դժվար ժամանակներում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին մեր երկրում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ջահիթ Բաղչիի հետ զրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս ահավոր երկրաշարժը մեզ խորապես ցնցել է և բարոյական մեծ տառապանք պատճառել մեզանից յուրաքանչյուրին։ Մենք կիսում ենք մեր եղբայրների վիշտը. Թող Ալլահը շուտափույթ ապաքինում տա տուժածներին։ Զանգահարելով իմ հարազատ եղբորս՝ պարոն նախագահին, ցավակցություն հայտնելու համար, ես ասացի, որ մենք ձեր կողքին ենք ամբողջ էությամբ և, ինչպես գիտեք, այնտեղ անընդհատ անձնակազմեր են ուղարկվում։ Միաժամանակ բժիշկներ, փրկարարներ, կամավորներ են ուղարկվում և կշարունակվեն ուղարկվել»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս